News.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 16–ին դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ նշանակված էր ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը։ Թեև դատաքննությունն արդեն մոտենում է ավարտական փուլին, սակայն պատասխանող կողմը հերթական անգամ չէր ներկայացել դատական նիստին, ինչի պայմաններում դատական նիստը հետաձգվեց:

Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը տեղեկացրեց, որ պատասխանող կողմը նոր ապացույցներ է ներկայացրել դատարանին, որին դեռ չի հասցրել ծանոթանալ։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ձգձգումներն անհիմն են՝ հիշեցնելքվ, որ արդեն երկու տարի է դատական նիստեր են ընթանում և այս ընթացքում պատասխանող կողմը հնարավորություն ուներ այդ ապացույցները և դիրքորոշումները ներկայացնել։

«Ձգձգվում են նիստերը, որովհետև այն հրապարակային արտահայտությունները, որոնք կատարվել են, ամբողջությամբ անհիմն ու սուտ են։ Ըստ էության, դժվար է պատասխանողի կողմից որևէ ձև հիմնավորել այդ հայտարարությունները»,–ասաց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց  դեկտեմբերի 16-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել