Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե, ինչպես հայտնել էր նախկինում, ստորագրահավաք է կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող մշակութային օբյեկտների պաշտպանության վերաբերյալ առաջարկությամբ նախագահ Էմանուել Մակրոնին դիմելու համար: Այսօր իր թվիթերյան էջում նա կատարել է հետևյալ գրառումը.

«Շուտով 5000 ստորագրություն կունենանք Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված: Մոբիլիզացիան շարունակվում է»:

Գրառումը կատարելուց հետո ստորագրությունների թիվն անցել է 5000-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել