News.am-ը գրում է․

Ճիշտ ռեժիմ չէ հայտարարելու, թե բնակչությունն ունի տեղեկություններ, որ կոորդինատներ են վաճառվել հակառակորդին. Նման կոնկրետ դեպքերով պետք է քրգործեր հարուցվեն եւ մեղավորներ պետք է փնտրվեն, եթե այդպիսի դեպքեր կան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց խոսել տեսականորեն տեսական դավաճանների մասին, եմ կարծում, թե դա ճիշտ ռեժիմ է: Եթե կան մարդիկ, որոնք տվյալներ ունեն, պետք է դիմեն իրավապահներին»:

Փաշինյանը խոսեց նաեւ սխալներից. «Եթե վերջին 2,5 տարվա մեր սխալը փորձենք ձեւակերպել, ես կարծում եմ՝ այն է, որ չենք կարողացել լրացնել այն բացը, որը ունեցել ենք, բայց ՀՕՊ համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային ասվել է: Մենք ձեռք ենք բերել «Տոր» համակարգեր, մոդեռնիզացված ՕՍԱ-ԱԿ համակարգեր եւ այլն: Այլ բան, որ իրադարձությունների զարգացումն ի ցույց է դրել, որ այդ բոլորը բավարար չեն արդի մարտահրավերները սպասարկելու համար, որ վերջին միսներին ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հարաբերակցությունն այդ ոլորտում:

Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, ես կարող եմ ասել հետեւյալը. մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք մտածել ենք, որ երկու մոտեցումը կարող է մեկտեղվել. Մոտեցումներից մեկը պատերազմի բացառումն է, երկրորդը «ոչ մի թիզ հողը»: Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենաք սցենար եւ պատրաստվենք այդ սցենարին: Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, որ մենք կարող ենք անվերջ ժամանակը ձգել:

Մեր մեծագույն սխալը եղել է այն, որ մենք այդ երկու սցենարներից ընտրություն չենք կատարել որեւէ մեկի օգտին. Մենք ուզեցել ենք այդ երկուսը համատեղել: Մենք պետք է ընտրեինք՝ կամ պատերազմի բացառումը, կամ «ոչ մի թիզ հողը»: Մենք փորձել ենք այդ ընտրությունը կատարել եւ կատարել ենք, այլ բան, որ 2,5 տարում չենք կարողացել անել այնքան, որ այդ ընտրությունը երաշխավորվեր:

Մեզ երկու բանի մեջ էին մեղադրում, ասում էին, որ բանակցային գործընթացը ձախողում են, եւ մեղադրում էին հողեր հանձնելու մեջ: Ի վերջո ի՞նչ էին ուզում. Ուզում էիր, որ պատերազմը կանխարգելվի՞, թե ուզում էին, որ հողեր չհանձնվեն: Իսկ հիմա մեզ ասում են՝ ինչո՞ւ շուտ հողերը չհանփնեցիք, որ պատերազմ կանխարգելվի, ինչու չհանձնեցիք հողեր, որ պատերազմն ավելի շուտ կանգնի: Պատերազմը կարող էր կանգնել այն նույն պայմաններով, որտեղ հիմա կանգնել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել