News.am-ը գրում է․

Ապրիլյան պատերազմում Հայաստանն է հաղթել, այս մասին նաեւ խոսում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն՝ անդրադառանալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քառօրյա պատերազմից հետո ինքը փողոց դուրս չի եկել։ 

«Ապրիլյան պատերազմում 800 հա, հետո պարզվեց, որ 400 հա կորուստ է եղել, բայց իրենք էլ փաստեցին, որ ՀՀ-ն հաղթել է։ Մենք այսօր ունենք շուրջ 9000  քառ․ կմ տարածք, որը Նիկոլ Փաշինյանը բոլորիս թիկունքում գաղտնի ստորագրեց փաստաթուղթ, դրանով հերիք չի 9000 քառ․ կմ  նվիրեց, մի հատ էլ ՀՀ տարածքով ճանապարհ տվեց թուրքին, սրանք համեմատելի չեն։ Նա պարտվեց, թասիբ, ինքնասիրություն պետք է ունենա ու հեռանա, այլ տարբերակ չկա»,- հայտարարեց Արսեն Բաբայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել