Դասալիքներն ազատազրկում են ազատամարտիկներին!
Երեկ ուշ գիշերին էլ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Artur Danielyanը, ով պատերազմի առաջին իսկ օրը ձեւավորել էր ջոկատ, մեկնել էր առաջնագիծ եւ շուրջ մեկ ու կես ամիս պահել հայրենիքի սահմանը։
Փոխարենը, հայրենիքում արժանացավ «ջերմ» ընդունելության։
Երեկ՝ ուշ գիշերին, անհամաչափ եւ անհարկի ուժի կիրառմամբ Դանիելյանը բերման է ենթարկվել Քրեական օրենսգրքի 226.2-րդ՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը» վերտառությամբ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։
Այն դեպքում, երբ օրեր առաջ Հանրապետության հրապարակում մեծ էկրանից ցուցադրվում էր ցածրորակ բառապաշարով, սպառնալիքներով եւ բռպության կոչերով ողողված հոլովակ, որի հերոսները, բնականաբար, ազատ զբոսնում են, եւ, որի անթույլատրելիւթյունն արձանագրել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Դասալիքները մարդկանց արդարացի վրդովմունքից փորձում են պատսպարվել իրավապահների թիկունքում՝ մեկուսացնելով հայրենանավեր սերուցքին։
Չե՛ք լռեցնելու, անամոթ, հայրենավաճառ ստահակներ։