Hraparak.am-ը գրում է․

Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրան վիրահատել են, ևս մեկ վիրահատություն դեռ սպասվում է:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը: Նա ասաց, որ անվտանգության աշխատակիցները ևս տուժել են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացված հարձակման արդյունքում, սակայն շարունակում են իրականացնել իրենց գործառույթները:

Մնացածի մասով, ըստ Կոստանյանի, Արարատ Միրզոյանը շուտով հնարավորություն կունենա անձամբ հանդես գալու և գնահատականներ հնչեցնելու, միայն նշեց, որ Միրզոյանի համար այս պահին կարևոր է ներքին կայունությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել