«Ես միշտ այստեղ եմ լինելու, մի պատ էլ մնա` նստելու եմ այդ պատի տակ»։
Պարգև սրբազան

Մարդու սիրտ ա պայթում էս անզորությունից, իսկ դուք դրած էս ամենի մեղավոր եք արդարացնում, սատար կանգնում: Դուք հայրենիք ունե՞ք, դուք հա՞յ եք: Ո՞նց կարաք դուք հայ լինեք, ու էսքան անտարբեր լինեք էս ողբերգությանը: Ո՞նց կարաք նստեք համացանցում, քոմենթ գրեք, որ հողերը վաղուց ծախած էին, ու շարունակեք ապրել ձեր առօրյայով, երբ Քարվաճառում մարդիկ իրենց տներն են վառում, որ թուրքին չմնա:

Մենք դրախտավայր ենք կորցրել, դուք ինչ-որ շիզոֆրենիկի աթոռն եք պահում, դավաճանությունն եք պահում ձեր սատարումներով, ձեր լռությամբ:

Շուշիում էսօր նամազ են կանչում, որովհետև դուք անմեղսունակի էիք կարգել Շուշին պաշտպանելու: Դուք տգետ ոչնչությանը երկիր դրախտավայր էիք վստահել, որը նա առանց աչքը թարթելու, մի ստորագրությամբ հանձնեց, որովհետև ինքը հողի արժեքը չգիտի, Արցախի արժեքը ՉԳԻՏԻ: Դուք էլ չգիտեք: Որովհետև, եթե իմանայիք, հիմա խելագարվել էիք: Դուք հայ չեք: Դուք հայերեն խոսող կենսաբանական զանգված եք: Դուք հայրենիք ունենալու իրավունք չունեք: Դուք հայրենիք ունենալու արժանի չեք, որովհետև դուք արդեն 3 օր ա` հայրենիք եք կորցրել, բայց դեռ փորձում եք արդարացնել դավաճանին: Դուք անգամ թուրք չեք: Թուրքը հայրենիք ունի: Դուք այլևս չունեք: Դուք հայերեն խոսող անհայրենիքներ եք:

Հ.Գ. Միայն առաջին մեջբերումն էր Պարգև սրբազանինը, մնացածն իմ մտքերն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել