Նիկոլ Փաշինյանը միակ մարդն է Հայաստանում, ում սեփական կաշին փրկելու համար պետք է վարչապետի աթոռը:

Հաջորդ իշխանությունը, ով կամ ովքեր էլ լինեն՝ նույնիսկ,եթե այլմոլորակայինները լինեն, անխուսափելիորեն քննելու են,թե ինչպես եղավ,որ այս խայտառակությունը տեղի ունեցավ: Բնական է, բոլոր փաստերը կան, որոնք ապացուցում են, որ սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն: Նիկոլ Փաշինյանին ՈՉ ՈՔ չի փրկի պատասխանատվությունից, նա որևէ մեկին չի կարող վստահել վարչապետի աթոռը, ՈՉ ՈՔ իրեն անվտանգության երաշխիքներ չի տա, ՈՉ ՄԻ հաջորդ իշխանություն չի համաձայնվի հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին, ով էլ համաձայնվի, ինքը չի հավատա, որովհետև հավատալու չի:

Հետևաբար, միակ պետությունն այս աշխարհում, որ կարող է Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիք տալ, Թուրքիան է և Ադրբեջանը, որոնք էլ ձգտելու են նրան այնքան պահել իշխանության, մինչև նրա միջոցով ստանան Հայաստանի և հայության վերջնական կապիտուլյացիան:

Նիկոլ Փաշինյանն ընդունակ է դրան, նա ընդունակ է կապիտուլյացիայի տանել նաև Հայաստանը, ծառայել թուրքերին հայությանը վերջնականապես ոչնչացնելու գործն ավարտին հասցնելու համար, նա այլ ելք պարզապես չունի:

Հետևաբար, ժամ առաջ պետք է ազատվել ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել