1in.am-ը գրում է.
Բժիշկները բացատրել են, թե ինչու է սեքսը օգտակար առողջության համար:
Սեռական հարաբերությունները իջեցնում են սթրեսի մակարդակը: Այն օգնում է վերականգնել բանականության և զգացմունքների հավասարակշռությունը: Սեքսից հետո արտադրվում են էնդորֆիններ, որոնք նվազեցնում են լարվածությունը և էյֆորիայի զգացում հաղորդում:
Սեքսը նաև մեծացնում է դիմադրողականությունը: Սեռական պարբերական հարաբերությունները ակտիվացնում են այն տարրերի արտադրությունը, որոնք պայքարում են վիրուսների դեմ: Շնորհիվ կայուն սեռական կյանքի մարմնում պահպանվում է հակամարմինների բարձր մակարդակը:
Բացի այդ, սեքսը բարելավում է կյանքը: Բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այնպիսի մարդկանց, ովքեր տառապում են անքնությունից:
Եթե տղամարդը սեքսով է զբաղվում շաբաթական երկու անգամից ավելի, ապա նվազում է սրտի կաթված ստանալու վտանգը:
Սեռական հարաբերությունների շնորհիվ կարգավորվում է կանանց դաշտանային ցիկլը, նվազում են ցավերը և կարգավորվում հորմոնները:
Բացի այդ, սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է բարելավել ֆիզիկական վիճակը, քանի որ այդ ժամանակ մասնակցում են տարբեր մկաններ: