Նիկոլ Փաշինյանի նպատակն էլ հենց ժամանակ ձգելն է, նա նպատակ ունի պարալիզացնել իշխանությունը, թույլ չտալ, որ այլ բանակցող ներկայանա Հայաստանից, մինչեւ անցնի իր վերցրած 5 (արդեն 3) օրվա պայմանաժամկետը, եւ հայկական զորքերը լքեն հյուսիսային Արցախի դիրքերը։
Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը դրանից հետո կփախնի Հայաստանից, ու երեւի դա նույնպես մաս է կազմում գաղնի պայմանավորվածությունների։
Բայց Նիկոլը մենակ չի, նա ունի հանցակիցներ։ Իշխանության փոփոխության դեպքում այս եռակողմ պայմանավորվածության խայտառակությունը հնարավոր է փոքր-ինչ մեղմել, ինչին դեմ են հանդես գալիս նրա հանցակիցները։
Ի՞նչ են մտածում իմքայլական պատգամավորները, կալանքի սանկցիա տվող դատավորները, ոստիկանները, սադրիչները, ֆեյք քշողները, եւ այլ պետական պաշտոնյաները։ Նրանց վերաբերյալ Նիկոլը հաստատ գաղտնի պայմանավորվածություններ չունի Ալիեւի հետ։ Նրան մնալու են Հայստանում եւ Նիկոլի գնալուց հետո ենթարկվելու են կրկնակի պատասխանատվության՝ եւ իրենց արածի համար, եւ Նիկոլի համար, որին թաքցնելով թույլ են տալիս դավաճանությունը հասնի իր արգահատելի ավարտին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3671952752865822
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել