1in.am-ը գրում է.
Երջանկության զգացողությունը կարող է բացասաբար կամ դրականորեն ազդել մարդու գեների վրա՝ կախված նրանից, թե որն է դրական զգացողությունների աղբյուրը: Մարդու մարմինը մոլեկուլյար մակարդակում ընկալում է միայն երջանկության որոշակի տեսակը՝ գրում է rosbalt.ru-ն:
Օրինակ՝ էվդեմոնիկ բարօրությունը (կապված է կյանքի իմաստի և նպատակի առկայության հետ) ծայրահեղ դրական է ազդում գեների վրա, որն արտահայտվում է իմունային բջիջներում: Ակտիվանում են հակամարմինների համար պատասխանատու գեները և հակավիրուսային պաշտպանական մեխանիզմները:
Իսկ ահա գեդոնիստիկ բարօրությունը (հաճելի զգացողությունները պայմանավորված են սեփական ցանկությունների բավարարմամբ) բերում է հակառակ իրավիճակի: Օրգանիզմն ընկալունակ է դառնում բորբոքումների և վիրուսների նկատմամբ:
Այսպիսին են Կալիֆոռնիայի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանների ներկայացուցիչներ Սթիվեն Քոուլի և Բարբարա Ֆրեդրիկսոնի եզրահանգումները: