Aysor.am-ը գրում է․

Շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի անկումից հետո 2 անգամ Շուշին հետ վերադարձնելու փորձ է արվել. Մեկը ամբողջությամբ ձախողվել է, մյուսի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Փաշինյանի բնորոշմամբ՝ ամբողջ հակասությունները կապվում էին դրա հետ:

«Դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվում: Ինձ ասացին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, որ հոտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ տեղեկայել ԼՂ-ում, բայց չեմ համաձայնել այդ ժամանակ, համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել», - մանրամասնեց Փաշինյանը՝ դա անհեթեթություն որակելով:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հոկտեմբերի 22-ին և 25-ին հարցազրուցներում բարձրաձայնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահների տեղակայմանը:

«Եթե դավադրության մասին ենք խոսում, եկեք նաև արձանագրենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու: Հետո տեսանք ռեպորտաժ, վերնագրեր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, վիլիսներ և այլն: Բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա է պատճառը, որ Շուշին ընկավ: Գուցե բավարար ռեզերվների դեպքում հնարավոր կլիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի ասել, որ առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին», - նշեց Փաշինյանը:

Նա նաև բարձրաձայնեց՝ գուցե, այդ ջոկատները ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել:

«Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը տեղի կունենա», - խոստացավ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել