1in.am-ը գրում է.
Ավստրիացի 22-ամյա պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը, ով համալրել է Կիևի «Դինամո»-ի շարքերը, պատասխանել է Hotsport-ի թղթակցի հարցերին:
Առաջին անգամ Դրագովիչն Ուկրաինա էր ժամանել «Աուստրիա»-ի կազմում, որը Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլ դուրս գալու համար ուժերն էր չափում Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ:
Դրագովիչը հիշում է, որ դեռ այդ ժամանակ Հենրիխ Մխիթարյանը լուրջ խնդիրների առջև էր կանգնեցնում հակառակորդներին:
« «Մետալուրգ»-ի խաղը շատ էր դուր եկել մեզ: Հիշում եմ, որ մեզ համար լուրջ խնդիրներ էր ստեղծում Հենրիխ Մխիթարյանը, ով տեղափոխվել է Դորտմունդ»,- հայտարարել է Դրագովիչը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_203353.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել