Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք. զրո դիվանագիտություն, շարունակական կեղծիք (չնայած, երբ Արցախում էինք շատ բան պարզ դարձավ: Հրաշքով փրկվեցինք, վերադարձա Մայր Աթոռ և որևէ ստատուս էլ չգրեցի, քանզի վիրտուալն ու իրականությունը շատ տարբեր էին), անիմաստ հայտարարություններ, բառերի շռայլում. ժողովուրդը հիմար չէ: Որևէ տեղ չհաջողեցիք` ամեն անգամ Ձեր սխալները նախկինների և ուրիշների վրա գցելով: Հավաքվեք և Ձեր մեջ փնտրեք սխալները: Քեզ ճանաչելով` վստահ եմ, որ ամեն ինչ լավ հասկանում և գիտակցում ես: Ցավում եմ անկեղծորեն նաև Քեզ համար: Ինձ հետոն է ավելի մտահոգում.... շատ այլ բաներ եմ տեսնում: Փառք ու պատիվ տղերքին: Աստված պահապան մեր երկրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել