Hraparak.am-ը գրում է․

Այս պահին երթևեկությունը գրեթե կանգնած է Երևան մտնող ճանապարհներին` մայրաքաղաքի մուտքերի մոտ: Մասնավորապես Կոտայքի մարզից Երևան մտնող հատվածում` Գագիկ Ծառուկյանի տան ներքևի մասից ոստիկանները փակել են ճանապարհը:

Մեզ ասացին, որ մեքենաները բոլորը պարտադիր ստուգում, նոր են բաց թողնում: Ասացին` մեքենաների մեջ զենք են փնտրում: Այդ պատճառով` կաթվածահար է եղել երթևեկությունը այդ հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել