Այսի՞նքն քիչ էր զոհերը, հիմա էլ քաղաքացիական պատերազմ ես հրահրում, պարոն Նիկոլ Փաշինյան:

Այսի՞նքն, դու փորձում ես ոչ միայն մարսել քո դավաճանությունն, այլ նաև ցանկանում ես քեզ մեղսակից դարձնել միամիտ մարդկանց՝ փորձելով նրանց համոզել, թե իբր ջարդարարներ են հավաքված: Դու ջարդարար ես համարում հայ ժողովրդին, ով եղբայր, ամուսին, ընկեր, հարազատ է կորցրել պատերազմի ժամանակ, ով արյուն է թափել հանուն այն հողի, որը դու գրչի մի հարվածով փորձում ես փոշիացնել:

Դու, որ մի քանի օր առաջ ասում էիր, թե անընդունելի ես համարում խաղաղության դիմաց տարածքների հանձնումն, այսօր փորձում ես համոզել, թե այլ տարբերակ չկար:

Դու, որ հազարավոր հայորդիների արյուն թափեցիր՝ խաբելով, թե կռվում ենք մինչև վերջ, հանուն հաղթանակի, հանուն մեր արժանապատվության:

Դու, որ ուրացար ամեն ինչ՝ հայրենիք, հայ քաջերի արյունն ու մեր ազգի պատմությունը...

Դու, որ դավաճանեցիր մեր ազգի բոլոր սրբությունները հիմա փորձո՞ւմ ես քաղաքացիական պատերազմ հրահրել, նորից հայերի արյուն թափե՞լ ու դու դեռ սպառնո՞ւմ ես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել