1. Կինն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում:
Սա մոլորություն է: Կինը հիանալի գիտի, թե ինչ է ուզում. նա դա երեկ է տեսնել խանութում:
2. Կնոջ համար ամենակարևորն ընտանիքն է:
Դա այդքան էլ այդպես չէ: Առանց ընտանիքի կինը, լավ թե վատ, կարող է տարիներով ապրել: Միակ բանը, առանց որի մարդիկ չեն կարող ապրել, թթվածինն է:
3. Եթե կինը սկսի շուտ պատրաստվել, տնից ժամանակին դուրս կգա:
Ոչ մի նման բան: Անկախ նրանից, թե որքան ժամանակ է կինը ծախսում պատրաստվելու վրա, նա, միևնույն է, ուշանում է:
4. Եթե կինը դավաճանել է, ապա տանը նրան ինչ-որ բան է պակասում:
Կրկին այդպես չէ: Տանը միշտ ամեն ինչ կա, այդ թվում՝ մեծ լվացք և լիքը այլ գործեր:
5. Կանանց չի կարելի թողնել մեքենա վարել:
Հիմարություն: Եթե միասին հյուր եք գնում, ապա գինարբուքից հետո կինը պարզապես պարտավոր է ձեզ տուն հասցնել:
6. Կանայք կարճ հիշողություն ունեն:
Ճիշտ չէ: Չի կարող կարճ հիշողությամբ մարդը մոռանալ հարսանիքի, նշանադրության, հանդիպման օրերի մասին, այն մասին, թե ինչ եք նրան խոստացել անցյալ ամիս, այն մասին, որ արդեն երրորդ անգամ եք այս տարի նշում տնօրենի ծնունդը, և որ ձեր աշխատակիցների մեջ չկա Աննա անունով աղջիկ:
7. Մարմնավաճառներից հիանալի տնօրեններ են դուրս գալիս:
Այ սա արդեն մոլորություն չէ. մի քանի օրինակ բոլորս էլ գիտենք:
8. Սեքսից հետո պետք է պարտադիր ամուսնանալ կնոջ հետ:
Սա լուրջ սխալ է. սեքսից հետո պետք է ծխել:
9. Կինը կարող է ներել դավաճանությունը, եթե նրան ադամանդե մատանի նվիրել:
Ընդհակառակը. զարդը նրան կհիշեցնի դավաճանության մասին այնքան ժամանակ, մինչև չհայտնվի նոր մատանին:
10. Ամեն կին յուրովի է գեղեցիկ:
Այսպես ասողները հավանաբար չեն տեսել իսկապես տգեղ կանանց: