Armeniasputnik.am-ը գրում է.

Հայատանի տարածքում ընկած ռուսական ուղղաթիռը ենթադրաբար խոցել են Նախիջևանի կողմից։

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը  Sputnik Արմենիային հայտնել է ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Նա ընկել է Հայաստանի տարածքում», - ասել է մեր աղբյուրը։

Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել