1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դստեր՝ Չելսիի հետ շրջագայություն է սկսել աֆրիկյան երկրներով, որտեղ իրագործվում են նախկին նախագահի կողմից հիմնված բարեգործական կազմակերպությունների նախագծերը:
Քլինթոնը դստեր հետ կայցելի Մալավի, Զամբիա, Տանզանիա, Ռուանդա և ՀԱՀ:
Քլինթոնի հիմնադրամում հայտարարում են, որ ճանապարհորդության ժամանակ ուշադրություն է դարձվելու տնտեսական աճի հարցերին և հավասար հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև առողջապահության հարցերին:
Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ շրջագայությունը, ամենայն հավանականությամբ, նախկին նախագահի կողմից փիար-քայլ է:
Քլինթոնի քննադատները նշում են, որ նախագահ եղած ժամանակ նա չի կասեցրել Ռուանդայի ցեղասպանությունը և բավարար ջանքեր չի գործադրել ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարում: