Մեր հերոս տղաներ, մենք ձեզ անվերապահ ենք հավատում, մենք գիտենք,որ դուք Հզոր եք, մենք գիտենք, որ դուք Անպարտ եք, մենք գիտենք, որ դուք Հաղթում եք: Հավատացեք, մենք ձեր թիկունքին միշտ կկանգնենք, միշտ ամուր և պինդ կպահենք: Մենք ամեն ինչ կանենք ձեզ արժանի լինելու համար: Ձեր թիկունքին կանգնած մի ամբողջ ժողովուրդ ձեզ անսահման սիրում, խոնարհվում, հավատում և աղոթում է: Իսկ դա գիտե՞ք ինչ հզոր էներգիա է: Եվ այդ հզոր էներգիան մենք ձեզ ենք ուղարկում:
Հ.Գ. Վախկոտներին, խուճապ գցողներին, մեր զինվորին թիկունքից իրենց անհավատությամբ խփողին անձնապես խնդրում եմ ոչ մի էներգիա չուղարկել: Ձեր էներգիան այնքան թույլ և հեղեղուկ է, որ հազիվ ձեզ հերիքի ձեր կերածը մարսելու համար:

ՀԱՅ ՀԶՈՐ ԶԻՆՎՈՐ, ՀԱՂԹՈՒՄ ԵՍ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել