c Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության Instagram-յան էջից։ 

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին Լեհաստանում։ Դրան մասանակցելու է 12 պետության ներկայացուցիչ։  

Մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օսթերդալն ասել է, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի հաջողակ մասնակիցներից մեկն է եւ նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել. «Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, եւ սա շատ ցավալի լուր է, նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել