Վերջին անգամ սեպտեմբերին են պարգևավճար ստացել, որն ուղղել եմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել։ Բնականաբար, պարգևավճար չեմ ստանալու։ Իսկ սեպտեմբերի դեպքում և՛ աշխատավարձս, և՛ պարգևավճարն ուղղել եմ հիմնադրամին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում է նաև ամսական վճարումների համակարգին։

«Շատ հարմար է, բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց հնարավորությունների չափով ամսական վճարումներ անել, որովհետև կարևոր ծրագրեր են իրականացվում դրանց միջոցով»,- նկատեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել