Վերջերս Ազգային Ժողովում քննարկվում էր պետական միջոցների ոչ ճիշտ ծախսման հարցը: Հիմա ես արձանագրել եմ մի փաստ, որը կամ պետական միջոցների վատնում է կամ ուղղված է եզդիական համայնքի դեմ: Քրդերեն լեզվի 2-րդ դասարանի դասագրքերը` պետական միջոցների հաշվին տպվել է 700 օրինակ տպաքանակով, այն դեպքում, երբ Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների ապրում է 1500 քուրդ: Հասկանալի է չէ, որ 1500 հոգանոց համայնքի կեսը չեն կարող լինել երկրորդ դասարանում սովորող աշակերտներ:Արդեն իսկ մենք գիտենք, որ կան եզդիական գյուղեր, որտեղ քրդերեն դասագրքեր են մտցվել: Անհասկանալի հարցեր շատ են մնում ինձ համար: Վերջում պետության կամ պետական չինովնիկների խտրական վերաբերմունքի մասին վկայող ևս մեկ փաստ 45 000 -անոց եզդիական համայնքի համար նույնպես տպվել է 2-րդ դասարանի 700 օրինակ գիրք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=498671676877733&set=a.109260732485498.15518.100002047165239&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել