Ռուս դերասանուհի Տատյանա Սպիվակովան, որը նշանավոր մշակութային գործիչներ խմբավար, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրն է, կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Արցախի մասին, որը ստացել է «Միասնական մարմին» անվանումը:

«Երբ ես երկու տարի առաջ այցելեցի Արցախ, հողում, որը տատիկս ժամանակին ստիպված էր լքել կյանքեր փրկելու համար, հանդիպեցի տեղի բնակիչներից մեկին, մի տղամարդու, որը պատերազմի երեխաներից էր: Նա արդեն զինվոր էր դեռ 5 տարեկանից և պաշտպանում էր իր ընտանիքը 1993թ.-ին: Նա երբեք չի ցանկացել լքել իր տունը և երբեք չի լքի»,- պատմում է դերասանուհին:

Ֆիլմում նա մտորում է. «Դժվար է հավատալ, որ այն, ինչի համար պայքարում ենք, թույլ չտալն է, որ մեր հողը փոքրանա, թույլ չտալն է, որ մեր եղբայրները մահանան, չվերանա մանկության իրական նշանակությունը»:

Ֆիլմը դերասանուհին ավարտում է հետևյալ խոսքերով. «Մենք միասնական մարմին ենք, ես զգում եմ՝ ինչպես է հոսում մեր արյունն իմ երակներով, ինչպես Հունոտի ջրվեժը: Մենք միասնական մարմին ենք, և ես լսում եմ մեր ձայները, որոնք միաձայն բղավում են՝ «Հաղթելու ենք»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել