Դիետոլոգ Մայա Ֆելերն ու բժիշկ Սամանթա Էլքրիֆը (ԱՄՆ) պատմել են, թե որ նախաճաշերը կարող են օգնել հաղթահարել տագնապը: Այդ մասին պատմում է Huffington Post պարբերականը:

Ավոկադո

Ֆելերի խոսքով՝ ավոկադոն լավագույն մթերքներից մեկն է, որոնք պետք է լինեն առողջ նախաճաշի կազմում: Երբ ժամանակ չկա ինչ-որ բան պատրաստել, կարելի է սնվել բուտերբրոդներով՝ ավելացնելով բարակ շերտով ավոկադո եւ չաման, սեւ պղպեղ ու աղ: Կարելի է նաեւ վառարանում պատրաստել ավոկադոյի կեսը ձվի հետ:

Ձու

Ձուն նախաճաշի համար եւս մեկ լավ մթերք է: Մասնագետը խորհուրդ է տալիս չխուսափել դեղնուցից, քանի որ այն հարուստ է քլորինով եւ ցինկով, որը, ինչպես համարվում է, օգնում է հաղթահարել տագնապայնությունը: Բացի այդ, մասնագետի խոսքով, սպիտակուցի 12 գրամը, որը պարունակում է երկու ձվի մեջ, օգնում է կայունացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Յոգուրտ

Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս նախաճաշի մեջ ներառել զտված յոգուրտ, օրինակ, հունական:

«Աղիների եւ գլխուղեղի միջեւ կապն ամբողջովին ուսումնասիրված չէ,-նշել է մասնագետը:-Սնունդը, որն օգտակար է աղիքային միկրոֆլորայի համար, կարող է նպաստել առողջության եւ նյութափոխանակության համակարգի, ինչպես նաեւ ուղեղի ամրապնդմանը»:

Ձուկ

Իր հերթին բժիշկ Սամանթա Էլքրիֆը խորհուրդ է տալիս ուտել սաղմոն եւ ուրիշ ճարպոտ ձկներ, որոնք պարունակում են օմեգա 3 հագեցած ճարպաթթուներ եւ թուլացնում տագնապայնության ախտանշանները: Սաղմոնը նաեւ հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով եւ համարվում է սպիտակուցի լավ աղբյուր:

Հատապտուղներ

Մասնագետների խոսքով՝ օգտակար են նաեւ հատապտուղները, որոնք հարուստ են վիտամին C-ով, ինչպես նաեւ վարսակը:

«Շիլան ոչ միայն թույլ կտա օրը սկսել սննդարար միկրոէլէմենտների նշանակալի չափաբաժնով, ինչպիսիք են կալցիումը, երկաթը, մագնեզիումը, կալիումն ու B5-ը,-ասել է Ֆելերը:-Մանրաթելերով հարուստ այդ մթերքը կօգնի երկարատեւ հեռանկարում հագեցնել քաղցն ու ամբողջ օրն ապահովել արյան մեջ շաքարի մակարդակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել