«Խոսքը երկկողմ համաձայնագրի շրջանակներում ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին է»,- հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանի դիմումը վերաբերում է ՀԱՊԿ-ի՞ն, թե՞ խոսքը երկկողմ ձևաչափի մասին է։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հավաստիացրել է, որ Երևանը օգնություն ստանալու դիմում իրենց չի ներկայացրել։
«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



