1in.am-ը գրում է.

2013-2014 ուսումնական տարում նախատեսվում է ունենալ ավելի քան 37 հազար առաջին դասարանցի: ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հունվարին բյուջեն հաստատվում է՝ բյուջեով նախատեսվում է որոշակի գումար՝ ամեն աշակերտի համար: Առաջին դասարանցիների փաստացի թիվը հստակ կլինի սեպտեմբերի 20-ին: «Առաջին լրատվական»-ի անցկացրած փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր առաջին դասարանցու դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ է ունենալ 25-60 հազար դրամ գումար: 

Որքան գումար է անհրաժեշտ Գիտելիքի տոնը դիմավորելու համար:

Ստորև ներկայացնում ենք առաջին դասարանցիներին անհրաժեշտ պարագաների միջին արժեքները՝ 

Վերնաշապիկ՝ 4500-15200 դրամ 
Տաբատ՝ 5500-16300 դրամ 
Կոշիկ՝ 5000-15500 դրամ
Կիսաշրջազգեստ՝ 4500-14200 դրամ
Սպորտային համազգեստ՝ 4000-8000 դրամ
40 թերթանոց մեկ տետրը՝ 80-100 դրամ (5 հատ)
Դպրոցական պայուսակ՝ 4000-9000 դրամ
Ռետին՝ 80-120 դրամ
Քանոն՝ 70-300 դրամ
Օրագիր՝ 450-1200 դրամ
Նկարչական ալբոմ՝ 220-650 դրամ
Գունավոր մատիտներ՝ 490-1600 դրամ
Մատիտ՝ 60-100 դրամ
Գրիչ՝ 70-200 դրամ 

Հիշեցնենք, որ տարրական դպրոցում բոլոր դասագրքերն անվճար են տրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել