Այն բանից հետո, երբ ԼՂՀ պաշտպանության նախարարը իր օրացույցում 3 տարով, մեղմ ասած, շփոթեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԼՂՀ կատարած այցի ժամանակը, պաշտպանության որակը դրվեց մի այնպիսի հարցականի տակ, ինչպիսին չի եղել գրեթե երբեք, երեւի 1920 թվից էս կողմ նման ռիսկեր չեն եղել: Վաղը էդ մարդուն կարող է թվալ, թե արդեն 2016 թիվն է` ինքն արդեն նախարար չէ, գարնանային զինակոչը խառնելու է աշնանայինի հետ, օգոստոսին ելնելու է զորքին շնորհավորի Բանակի օրվա առթիվ, ի՞նչ է լինելու մեր վիճակը...
Սա կատակ չէ, ես չեմ պատկերացնում, որ ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության նախարարը շատախոս լինի, չասեմ` զազրախոս, հենց ինքը բլթացնում էր վերջին բլթոցը, հյուսիս-արեւեյլան սահմանին զինվոր էր զոհվում, գուցե մի տեղ էլ զուգարանի թուղթ էին ցրում կազարմից... Սպասելի է, չէ՞, նման նախարարի դեպքում: Հետո հիշում ես Սմերչից հետո տված հարցազրույցներն ու էլ լուրջ չես ընդունում ասածները... Հեղինակությունը կյանքով մեկ սարքում ես, հետո մի րոպում քանդում, լցնում ես ջուրը...