Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում ս.թ. օգոստոսի 1 կմեկնարկի “Մագնիս” արտոնությունների և զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա 1 մլն դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել Յունիբանկի այն քարտապանները, որոնք ամսական կկատարեն առնվազն 30 000 դրամի անկախիկ վճարումներ: Մասնակիցները պետք է`
· պատասխանեն ամենօրյա հարցին “Մագնիս” ծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ
· նկարագրեն թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:
Ճիշտ և արագ պատասխանների համար շնորհվում են միավորներ ըստ ստորև ներկայացված սանդղակի`
· առաջին պատասխան` 50 միավոր,
· երկրորդ պատասխան` 40 միավոր,
· երրորդ պատասխան` 30 միավոր,
· չորրորդ պատասխան` 20 միավոր,
· հինգերորդ պատասխան` 10 միավոր,
· ճիշտ պատասխան օրվա ընթացքում` 5 միավոր:
Մասնակիցները միավորներ կարող են “վաստակել” նաև շահումը ծախսելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարի օգտին առավելագույն թվով հավանություններ /like-եր/ (10 միավոր) և մեկնաբանություններ (15 միավոր) հավաքելու միջոցով: Լրացուցիչ 20 միավոր կտրվի մրցույթի մասին տեղեկատվությամբ կիսվելու (share) դեպքում:
Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը: Մրցանակը` 1 մլն դրամ պարգևով բանկային քարտը, հաղթողին կհանձնվի ս.թ. սեպտեմբերին Յունիբանկի գլխամասային գրասենյակում:
Մրցույթի անցկացման կարգի և կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում http://www.facebook.com/unibankarmenia կամ www.unibank.am կայքում:
Արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Այսօր այն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրվում են մինչև 40% զեղչեր: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: