Panorama.am-ը գրում է․

SpaceX-ի աշխատակիցներն ու ԶԼՄ-ները այսօր առավոտյան հեղեղվել են էլեկտրոնային նամակներով, աշխարհի տարբեր ծայրերից մտահոգ հայերի կողմից, որոնք խնդրում են ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ արբանյակային պայմանագիրը: Մտահոգությունները հիմնավորված են, և զանգվածային էլ.փոստի մեթոդն էլ զարմանալիորեն արդյունավետ է: Այս մասին գրում է ամերիկյան հայտնի տեխնոլոգիական պարբերական TechCrunch-ը։

Ասվում է, որ SpaceX-ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ուղեծիր հանել թուրքական Turksat-5A` Airbus-ի կողմից կառուցված երկրաչափական կապի արբանյակը, որը կսպասարկի Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածքը: Գործարքը երկար ժամանակ եղել է թղթի վրա, սակայն SpaceX-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Իլոն Մասկը 2017-ին նույնիսկ մեկնել է Թուրքիա՝ արբանյակի հարցով Էրդողանի հետ հանդիպելու համար:

Տեխնոլոգիական թեմաներով հայտնի պարբերականը գրում է, որ չի մտնի երկարատև հակամարտության բարդությունների մեջ, որի մեջ են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և հարակից երկրներն ու տերությունները, բայց դժվար է վիճահարույց ասել, որ Էրդողանի ռեժիմի պայմաններում մարդու իրավունքների լուրջ խախտումներ են եղել և «ցեղասպանություն» բառը հաճախ է օգտագործվում։

Ինչպես նշվում է ուղարկված հարյուրավոր նամակներում, շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները Թուրքիայի կառավարության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել