1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը հուսով է, որ Լոնդոնի «Տոտենհեմ»-ը կհանձնվի Գարեթ Բեյլի համար մղվող պայքարում:

«Ֆուտբոլիստն իր մարզական կարիերայում ընդամենը մեկ անգամ է ստանում «Ռեալ»-ում խաղալու հնարավորություն: Եթե նա ցանկանում է միանալ մեզ, ապա «Տոտենհեմ»-ը չպետք է նրան ստիպողաբար պահի իր կազմում:

Բեյլը չի ցանկանում բաց թողնել «Ռեալ»-ում խաղալու միակ հնարավորությունը: Դա ակնհայտ է: Հազվադեպ է լինում այնպես, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», իսկ «Ռեալ»-ը ցանկանում է հրավիրել այդ ֆուտբոլիստին:

Խաղացողի համար ավելի պատվաբեր բան չկա, քան «Ռեալ»-ի մարզաշապիկը կրելը»,- հայտարարել է Զիդանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել