2020 թ. հոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման գործընթացը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Դիմե՛ք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ (114) կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել