«ՄաքԴոնալդս»-ը հեռացրել է Արցախի վերաբերյալ Ադրբեջանում գործող մասնաճյուղի հրապարակած ադրբեջանամետ բովանդակությամբ լուսանկարները, տեղեկանում ենք Ամերիկայի ազգային հայկական համագումարի ֆեյսբուքյան էջից:

Ամերիկայի ազգային հայկական համագումարին «ՄաքԴոնալդս»-ից հայտնել են, որ հեռացրել են կորպորատիվ բրենդի ներքո Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան ագրեսիային հավանություն տվող բովանդակությունը:

«Շնորհակալություն ձեր կարծիքը ներկայացնելու համար: «ՄաքԴոնալդս»-ն Ադրբեջանում ղեկավարվում է ֆրանչիզային ընկերության կողմից: Վերջինը հեռացրել է սոցիալական մեդիայում տեղադրված հրապարակումները»,- «ՄաքԴոնալդս» կորպորացիայի պարզաբանումը ներկայացրել է Ամերիկայի ազգային հայկական համագումարը՝ շեշտելով, որ «դեռ սպասում են ներողության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել