1in.am-ը գրում է.
Ռուսական ուղղափառ եկեղեցին մտադիր է ավելի քան 1.3 միլիոն դոլար փոխանցել Սիրիայի բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողություններից: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» թերթը, նվիրատվությունը հավաքվել է վերջին ամսվա ընթացքում՝ բոլոր տաճարներում:
Հունիսի վերջին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հավատացյալներին կոչ էր արել օգնել դժբախտության մեջ հայտնված սիրիացի ժողովրդին:
Հավաքված միջոցները կփոխանցվեն համայն Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Հովհաննես 10-րդին և Սիրիայի գերագույն հոգևոր առաջնորդ Ահմադ Բադր Ալ-Դին Ալ-Հասունին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_203083.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել