Չգիտեմ էլ` ինչ ասեմ... Ժամանակներն են փոխվել, կամ ես եմ հետ մնացել: Մարդիկ սկսել են էնքան հեշտ նայել մահ ասվածին... Աստված բոլորիցս հեռու պահի, բայց իմ պատկերացմամբ հարազատ մարդու կորուստը անասելի վիշտ ա. պատկերացնել, որ էդ մարդը երեկ կար, քո կողքին էր, իսկ էսօր չկա.. ու չի էլ լինելու այլևս երբևէ: Էդ կորուստը տանելը ահավոր բարդ բան ա: Իսկ հիմա սաղ ուրիշ ա...
Մարդ ա մահանում, մտերիմ ընկերները ավատառ են փոխում, հասցնում են ստատուս գրել, որ այսօր կյանքից հեռացավ իրենց ամենամտերիմ ընկերը, մյուս մտերիմ ընկերները լայքում են ստատուսը ու մեկնաբանում, որ կհիշեն նրան...
Եսիմ, արհեստական ա դարձել սաղ... կամ ես եմ հետ մնացել, չեմ ժխտում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ofeli.minasyan/posts/10201880621523543
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել