1in.am-ը գրում է.
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ սիրված հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:
Ինչպես տեղեկացրել էինք երեկ նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» կենտրոն անգիտակից վիճակում, որտեղ նրան արհեսական շնչառության ապարատ էին միացրել և գիտակցության չգալով մահացավ:
Եթե դաժան հիվանդությունը չհեռացներ նրան մեզնից, Մարկ Սաղաթելյանը դեռևս երկար պետք է իր անսպառ հումորով և ներկայությամբ հեռուստաէկրաններին հիացներ հայ հանդիսատեսին և ունկնդրին:
Նշենք, որ Մարկ Սաղաթելյանը մի առիթով նշել էր, որ աշխարհի սիրտը Կովկասում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_203048.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել