Տեսահոլովակի մասով. Ամոթ է այս վայնասունը: Այո՝ վայնասունը: Մարդիկ իրենց տուն-տեղը կորցրած, մազապուրծ եկել հասել են Երևան, տղաները, նաև՝ իրենց, նաև՝ բոլորիս երեխաները, պատերազմում են թուրքադրբեջանական ալյանսի դեմ, զոհվում են, վիրավորվում են, կենաց մահու կռիվ են տալիս, իսկ մի քանի այլասերվածներ, փափուկ բազմոցներին վեր ընկած հեղափոխական քլուգը վերցրել ու քլնգում են միայն նրա համար, որ ուշադրություն շեղեն կարևոր թեմաներից:
Մարդ են, ուզել են մի լավ բան անել, իրենք էլ իրենց ձևով մասնակից լինեն այս պատերազմին: Գուցե ոմանց քիմքին դուր չի եկել ընտրված կադրերը: Ինչ ունեցել են այն էլ օգտագործել են: ԻՆչպես ուզել են այդպես՝ արել են: Բայց կներեք 2.5 տարի ինչի՞ այդ նույն վայնասունը չէիք բարձրացնում տարարտեսակ Perfect TV-ների այլանդակ, ազգը մասնատող, ատելություն քարոզող տեսահոլովակների համար: Ինչո՞ւ նրանց կարելի է, իսկ այ «Արցախի ձայների» պրոդյուսերին չի կարելի մի անմեղ տեսահոլովակ պատրաստել, առանց ատելության բայցև իր ցանկությամբ ընտրված կադրերով և առանց ռեժիսորի: Հա, ի դեպ, մարդկային ուղեղը Ձեր ուղեղի հետ ոչ մի աղերս չունի: Գնացեք յամեռով ստուգվեք, միգուցե՞ դա օգնի, որ հասկանաք ինչ խմորից եք....:
Ձեր հետ, թե առանց ձեզ, միևնույն է՝ #Հաղթելու_ենք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել