Այ թե կառավարություն ունենք հա՜... Նախանձելի պրոֆեսիոնալիզմ են դրսևորում, երբ բանը հասնում է իրենց վրայից պատասխանատվությունը ցրելուն ու ոչ մի օգուտ չտալուն: Այսպես, փիառի լավագույն օրենքներով առաջնորդվելով, մեր կառավարությունը հայտարարեց դրամահավաք՝ կարկտից տուժած արմավիրցիներին օգնելու համար, օր չի անցնում, որ կառավարության հերթական ենթակա ինստիտուտից կամ մասնավոր ձեռնարկությունից ստացված հանգանակության մասին մեծ աղմուկով ու պաթոսով չբարձրաձայնվեր լրատվամիջոցներում: Գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ այս շքերթի հերոսն էր: Արդյունքում` հանգանակությունն այսօր ավարտվում է, ինչի մասին տեղեկացրել է Արմավիրի մարզպետը, իսկ վաղվանից սկսելու են որոշել, թե ինչպե՞ս են բաշխելու հավաքված գումարը:
Հիմա վերադառնանք դառը իրականություն. եթե անգամ ենթադրենք, որ ողջ հավաքված դրամը մինչև վերջին լուման կհասնի թիրախային խմբին ու արանքում չի փոշիանա չինովնիկության գրպաններում, էդ պաթետիկ հանգանակության արդյունքում հավաքված գումարը կազմել է 236 միլիոն դրամ, մինչդեռ կարկտի պատճառած վնասը կազմում է 25 միլիարդ դրամ: Այսինքն` մեր կառավարությունը, իր ողջ ջանքերով ու աշխատանքով հանդերձ, չկարողացավ անգամ ընդամենը մեկ մարզի համայնքների ընդամենը մի մասին՝ իր անփութության պատճառով կրած վնասների 1 տոկոսն էլ փոխհատուցել...
Որպեսզի կոնտրաստը էլ ավելի սուր զգաք, նշեմ, որ 236 միլիոնով կարելի էր գնել մեր կառավարության սիրած 3 լյուքս բիոզուգարաններից, իսկ կով կթելու մասին սեմինարներին հատկացվել է մոտ 10 անգամ ավելի շատ գումար, իսկ Կիպրոսի հայտնի օֆշորային հաշվում գտնվում է մոտ 18 անգամ ավելի մեծ գումար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/341363462664091
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել