Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանան ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Իրավիճակը բարդ է նաև դիվանագիտական ասպարեզում, հավելել է պետքարտուղարը, ով գալիք ուրբաթ օրը պատրաստվում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնյան հանդիպումների առաջնային օրակարգում է:

Հիշեցնենք, որ հոկտեմնբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում: Հրադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց: Ղարաբաղյան հակամարտության գոտում արյունալի մարտերը շարունակվում են:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյթցն ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Հրադադարի չպահպանման հիմնարար պատճառը, ըստ վերլուծաբանի, ադրբեջանական կողմի ցանկությունն է իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ: Մեկ այլ ավելի փոքր գործոններից է, ըստ նրա, տեղերում կողմերի ռազմական հրամանատարության գործողությունները:

«Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որևէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի շատ տարածքներ նշանակում է բանակցություններին՝ ավելի ամուր դիրքեր»,- ասում է Հուդզոն հաստատության վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել