Tert.am-ը գրում է․

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը:

«Առաջարկվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող  հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորել հարկային պարտավորություններ, և գործընթացը լինի օպերատիվ»,-ասաց նա և նշեց, որ նախագծի նպատակն է, որ աջակցությունը հասցեական և արդյունավետ դարձնեն, իսկ ապրանքների ցանկը կսահմանվի:

Փոխնախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներին, իսկ երբ ներմուծումը կատարվում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ապա նա ասաց, որ այստեղ կա կիրառական և արդյունավետ միջոց այդ ապրանքները հարկերից ազատելու համար, ներմուծողը կարող է հրաժարվել՝ հօգուտ պետության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել