Գենդերային հավասարության օրենքի անվան տակ, Հայաստանի ԱԺ-ի արտահերթ և գաղտնի նիստի ժամանակ, ընդունվել է այլասերության տարածումը խթանող մի օրենք, որը, մի երկու լրատվամիջոցների կողմից հրապարակելուց և առանց մեկնաբանությունների մնալուց բացի, ոչ մի արձագանք չի գտել Հայաստանի հասարակության և նամանավանդ կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից, չեմ խոսում Հայ Առաքելական եկեղեցու լռության մասին, և մեկ էլ այն, որ այս օրենքի ընդունման համար Հայաստանի Ավետարանական եկեղեցիների համագործակցությունը իր հստակ դիրքորոշումն ու բողոքն է ներկայացրել կառավարությանը, և որքան հասկացա, նրանք անտեղյակ են այս դավադիր ժողովի որոշումից, որով հայ հասարակությունը իշխանությունների կողմից գիտակցաբար մոլորության մեջ հայտնվեց: Ցանկանում եմ իմանալ, թե ինչու հանկարծ լռեցին բոլորը: Ինչո՞ւ բողոքի երթեր և ցույցեր չկազմակերպվեցին` պահանջելով այդ օրենքը չեղյալ համարել: Բոլորս էլ լավ ենք գիտակցում, որ այդ օրենքը ոչ մի աղերս չունի տղամարդ և կին՝ գենդերային հավասարության հետ:
Զարմանում եմ, որ հավատացյալ ժողովուրդը բավարարվում է պասիվ աղոթքով` առաջնորդվելով «իմ խրճիթը ծայրամասում է» սկզբունքով: Աստծո օրենքներն անփոփոխ են, իսկ իշխանությունները` փոփոխական: Եթե երկու հազար տարի առաջ կայսրը կամ թագավորը աստծո օծյալն էր համարվում, ապա երկու հազար տարի անց իշխանությունը պատկանում է ժողովրդին, և պետություններն ու իշխանություններն ընտրել են զարգացման դեմոկրատիկ կառուցվածքը: Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ քաղաքացուն, իսկ իշխանությունները կանչված են ծառայելու այս ժողովրդին, ուստի, յուրաքանչյուր քաղաքացի` հավատացյալ, օրենքով վերապահված իրավունք ունի համաձայնվելու կամ մերժելու իշխանությունների առաջարկած այն օրենքները, որոնք դեմ են իր իրավունքներին և հավատքի դրսևորմանը, այսինքն` աստվածապաշտությանը: Դեռևս գերադասո՞ւմ եք պասիվ աղոթքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/563777943663620
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել