TESADASHT.am-ի «ԴՈՒ՛ ԵՍ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ» շարքը միտված է տարբեր ոլորտների սկսնակներին բացահայտելուն և խթանելու նրանց՝ հանրությանը ներկայանալուն: Այս անգամ որոշեցինք անդրադառնալ մի դերասանուհու, ով հայ հանդիսատեսին ավելի ճանաչելի դարձավ «Հրեշտակների դպրոց» հեռուսատասերալից: Այս անգամ շարքի շրջանակներում մեր խմբագրությունում հյուրընկալեցինք դերասանուհի Նոնա Թելոյանին՝ «Հրեշտակների դպրոց»-ի Մարինեին:
- Ո՞վ է դերասանուհի Նոնա Թելոյանն՝ ըստ Ձեզ:
- Դեռ ինձ դերասանուհի չեմ կարող համարել: Ունեմ մասնագիտական կրթություն, բայց դեռ դերասանուհի կոչվելու համար վաղ է: Ես մարդ եմ, ով դեռ չի կայացել իր մասնագիտության մեջ, ով չի հասցրել հաջողությունների հասնել այս ոլորտում, բայց ժամանակ դեռ շատ ունի այդ ամենին հասնելու համար:
- Դերասանական հատկապես ո՞ր ուղին է Ձեզ համար սիրելի՝ թատրոնը, թե՞ կինոն:
- Անչափ սիրում եմ կինոն, բայց միանշանակ թատրոնը, անհնար է թատրոնը կինոյից քիչ սիրել, բայց չեմ էլ ասի, որ կինոյի հանդեպ սերս զիջում է թատրոնին:
- Գեղեցիկ հայուհի, արդեն որոշակի խոսք ունեցող դերասանուհի եք: Ո՞վ կարող է վերջ դնել Ձեր կարիերային:
- Կարծում եմ՝ ոչ մեկը: Եթե ես չցանկանամ, ոչ մեկն այդ բանը չի կարողանա անել: Դերասանությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ ապրելակերպ, բնություն: Եթե մի օր սկսես ապրել առանց Աստծո կողմից տրված բնության, հաստատ շատ ավելի վատ կդասավորվի կյանքդ: Կարծում եմ՝ ավելի լավ է չունենաս այնպիսի մարդիկ կողքիդ, ովքեր կխանգարեն որևէ հարցում:
- Հեռուստասերիալային ռիթմով ապրած մարդ եք: Կյանքում էլ ե՞ք արագաշարժ:
- Ոչ այնքան (ժպտում է): Ինձ հաճախ ծանոթներս ու հարազատներս ասում են, որ չէին էլ պատկերացնի, որ մի օր կհայտնվեմ բեմում կամ էկրանում իմ հանգստությամբ: Հավատացեք, հենց բեմն ու տեսախցիկը տեսնում եմ, ամեն բան փոխվում է:
- Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի փորձառու դասախոսական կազմն ինչպե՞ս էվերաբերվում Ձեր՝ սրիալում նակարահանվելուն:
- Դասախոսական կազմի մեծ մասը, դեմ էր ու ամեն կերպ վատաբանում էին սերալները մեր աչքում, սակայն հենց նույն երեկոյան «ամենավարկանիշային» սերիալներում մեծ հաճույքով խաղում էին այդ նույն դասախոսները: Եթե վատ բան է սերիալը ու կայացած, իրենց խոսքն ունեցող դերասանները նկարահանվում են, ապա ինչու դա չանեն սկսնակները: Փառք Աստծո, ես ավարտել եմ Վահե Շահվերդյանի կուրսը, ով բնավ դեմ չէր, որ իր ուսանողները նկարահանվեն սերիալում: Նա ասում էր, որ եթե այսօր արդի է սերիալը, ապա ավելի լավ է դերասանները նկարահանվեն:
- Որևէ թատրոնում արդեն աշխատու՞մ եք:
- Դեռ ոչ, քանի որ նոր եմ ավարտել ինստիտուտը, բայց արդեն առաջարկ ունեմ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնից:
- «Հրեշտակների դպրոցում» Մարինեն պատրաստ էր հանուն սիրո ինքնասպան լինել, կա՞մեկն, ում համար կցատկեք կամուրջից:
- Այն տարիքում, երբ Մարինեն էր նետվում կամուրջից, ես էլ էի այդ տարիքում պատրաստ նետվել ինչ-որ տեղերից: Հիմա եթե սիրեմ, կարծում եմ՝ ավելի լուրջ կսիրեմ, բայց կամուրջից չեմ նետվի՝ միաժամանակ պատրաստ լինելով շատ այլ քայլերի:
- Երբ ունես կրթություն, հե՞շտ է նկարահանվել կամ խաղալ գործից անտեղյակ մարդու հետ:
- Կան մարդիկ, ովքեր շնորհք ունեն ու իրենց հետ հնարավոր է ու հեշտ է խաղալը, բայց մի բան կա, որ զայրացնում է ինձ: Այդ մարդիկ քո մասնագիտությանը վերաբերում են որպես հոբբի ու չես կարող այդ մարդու դեմ որևէ բան ասել, քանի որ նա զբաղվում է իր այդ հոբբիով:
- Նկարահանման կամ ներկայացման ժամանակ ի՞նչը կարող է բարկացնել Նոնա Թելոյանին:
- Ինձ կարող է նյարդայնացնել ու հունից հանել նկարահանող խմբի ոչ պրոֆեսիոնալ պահվածքը՝ այն որ նկարահանումից մի րոպե առաջ զվարճանքների մեջ են ու հաշվի չեն առնում, որ դերասանը տեքստ է կարդում կամ սովորում:
- Ո՞ր կիքսը տանել չեք կարողանում հեռուստատեսությունում:
- Ժարգոնը: Ես դա կիքս եմ համարում, քանի որ սերիալում ավելի շատ են ուռճացնում մարդկանց բառապաշարը: Ի վերջո, սերիալն էլ կինոժանր է ու արվեստի տեսակ: Այն ամեն դեպքում պետք է մաքրագործի ու ուսուցողական լինի մարդկանց համար:
- Սկսնակ դերասանուհին ի՞նչ կերպար երբեք չի խաղա:
- Չկա մի այդպիսի կերպար, որ չեմ խաղա, բայց շատ բաց տեսարաններում, միանշանակ, հանդես չեմ գա:
- Իսկ ո՞րն է Ձեր երազանքի կերպարը:
- Հիմա երազում եմ Դոստոևսկու «Ապուշ»-ում Ագլայա խաղալ, իսկ մի քանի տարի հետո կուզենամ Նաստասիա Ֆիլիպովնա խաղալ:
- Առաջնային խորհուրդը ո՞րն է, որ կտաք ավելի սկսնակներին:
- Բազմիցս ասում եմ, որ բոլորիս կողմից սիրված դերասանները՝ մեր կուռքերը, իրենց հաջողության գագաթնակետին են հասել 30 տարեկանում կամ դրանից հետո, սակայն հիմա ավելի սկսնակների մոտ միտում կա 17 կամ 20 տարեկանում գերաստղ դառնալու, բայց դա հնարավոր չէ, այնպես որ հարգելիներս համբերեք:
Հարցազրույցը՝ Յուրա Վահանյանի