News.am-ը գրում է․

2010 թվականին Թուրքիայի` «խնդիր չկա» արտաքին քաղաքական դոկտրինը Միջերկրական ծովի եւ Մերձավոր Արեւելքի հրաշքն էր: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության ներքո երկիրը դիվանագիտությունն ու առեւտուրն օգտագործեց ոչ միայն իր հարեւանների եւ մերձավոր արտասահմանի հետ, այլեւ` ամբողջ աշխարհով մեկ քաղաքացիական հարաբերությունների զարգացման համար: Մեկ տասնամյակ անց Թուրքիայի արտաքին քաղաքական լանդշաֆտն ավելի ճշգրիտ կարելի էր որակել որպես «պարզապես խնդիր»: Անկարան կոշտ ուժ եւ հռետորաբանություն է օգտագործում, այլ ոչ թե դիվանագիտություն` իր ազդեցությունը պահպանելու համար, նշում է հոդվածագիր Բոբի Գոշը Bloomberg-ում հրապարակված իր հոդվածում: Հեղինակի խոսքով` Էրդողանը տարբեր բնույթի առճակատման մեջ է կամ իր ցամաքային սահմաններին հարող երկրների, կամ Արեւելյան Միջերկրական ծովի ջրերին հարող երկրների մեծ մասի հետ` Հունաստանի, Սիրիայի, Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Հայաստանի եւ Եգիպտոսի:

Նա կոնֆլիկտի մեջ է նաեւ Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Եվ այն ժամանակ, երբ համաշխարհային տերությունները, կարծես, չեն կարողանում համաձայնության գալ որեւէ բանի շուրջ, նրանք գրեթե միակարծիք են, որ Էրդողանը հանգստության խաթարող է, նշում է հեղինակը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «ափսոսում է» Արեւելյան Միջերկրական ծովում վիճահարույց երկրաբանական հետաքննությունը վերսկսելու Թուրքիայի որոշման համար եւ Անկարային կոչ է արել «վերջ տալ այս կանխամտածված սադրանքին»: Սա Թրամփի վարչակազմի կողմից Էրդողանի դեմ ուղղված ամենահզոր հայտարարություններից մեկն է, քանի որ Թուրքիայի նախագահը վայելում է իր ամերիկացի գործընկերոջ ուշադրությունը եւ կապվածությունը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Էրդողանը «լավ ընկեր» է անվանում, անորոշաբար է վերաբերվում նրա` առաջնորդի դերին Կովկասի հակամարտության մեջ, քանի որ Թուրքիան խանդավառությամբ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի դեմ, նշում է հեղինակը` հավելելով, որ Կրեմլը Թուրքիային մեղադրել է «կրակի վրա յուղ լցնելու» համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Նրանք, ով Էրդողանի արկածախնդրությանը դոկտրինալ բացատրություն են փնտրում, կարող են ընտրություն կատարել նեոօսմանիզմի, թուրքական էթնոազգայնականության եւ իսլամիզմի միջեւ»,- հավելում է հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել