Panorama.am-ը գրում է․

«Կույր մի եղեք, լուռ մի եղեք»։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջում է մոր ձեռքը բռնած արցախցի հինգամյա տղան, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով հարկադրված լքել է հարազատ տունն ու հայրենիքը։

Գրասենյակի դիմաց  նա մենակ չէ։ Իր բախտակից ընկերներն են, նրանց մայրերը՝  աշխարհին հիշեցնելով «Մենք կանք»։

Նորածին փոքրիկը՝ իր օրորոցում խաղաղ քնելու փոխարեն, ակցիային մասնակից մոր գրկում է ննջել՝ աշխարհին հիշեցնելով «Լռությունը բռնություն է» և «Ահաբեկչությունն արդեն մեր քթի տակ է»։

Ներկաներն իրենց ձեռքերում ունեն պաստառներ, որոնց վրա  անգլերենով կոչեր են ու հորդորներ. «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնիր, էրդողան», «Վերջ պատերազմին»  «Փրկեք մարդկությունը», «Ճանաչեք Արցախը»...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել