168.am-ը գրում է․

«Արցախում իրավիճակը, ինչպես և նախորդ օրերին, կայուն լարված է, այսինքն՝ հակառակորդն անտեսելով զինադադարի ռեժիմը՝ շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունն ու գործողությունները։ Հետևաբար՝ ունենք այսպիսի վիճակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Ստեփանակետում տիրող իրավիճակին, Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի երկնքում անօդաչու թռչող սարքեր էին հայտնվել, որոնք խոցվել են։

«Ընդհանուր առմամբ Ստեփանակերտն այս պահին մարտնչող երկրի մայրաքաղաք է, հերոսաբար դիմակայում է ամեն ինչին և այնպես չէ, որ համեմատաբար հանգիստ է։ Ժողովուրդը պահպանում է անվտանգության կանոնները, պատսպարված են։ Մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք և միշտ այսպես պետք է պատրաստ լինենք»,- հավելեց Դ. Բաբայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել