Հաստատել No Fly Zone կամ պրոֆեսիոնալ եզրաբանությամբ` Air Exclusion Zone (ամեն տեսակի թռիչքների և թռչող սարքերի համար արգելված օդային տարածք) ողջ Արցախի վրա:
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ Նո Ֆլայ Զոն էր պահպանում Իրաքի քրդական տարածքների վրա, որպեսզի իրաքյան օդանավերը չհարվածեն քրդերին, իսկ Լիբիայում դաշնակիցները, երբ գետնի վրա մարտեր էին ընթանում, ապստամբներին օգնելու համար հաստատեցին արգելված օդի կանոններ:
Դա կարող է անել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ այս երկրների` Հայաստանի խնդրանքով միասնությունը և անգամ այլ պետությունների որևէ համախումբ:
Իրավական բացատրություն և հիմք կարող է ծառայել հայկական խաղաղ բնակավայրերի անընդհատ հրթիռակոծումն ու անօդաչուներով անվերջ սպանությունները:
Դրա համար պաշտոնական և հրապարակային` տասնյակ լրատվականների տեսախցիկների առջև պետության ղեկավարի և կառավարության պաշտոնական հայտարարություն է նախ անհրաժեշտ և, իհարկե, անվեհեր, առանց կմկմալու դիվանագիտական ծանր, բայց արագ կուլիսային և հրապարակային աշխատանք:
Փակելով օդը` մեր զորքերը ոչ միայն լրջագույն պաշտպանություն, այլև խոր ազատագրական հակահարձակման կկարողանան անցնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221404790922508&set=a.2832630928188&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել