1in.am-ը գրում է.
Կարծես Ռիհաննայի կյանքում ամեն ինչ լավ է. նա ակտիվ շրջագայում է, ընկերուհիների հետ հանգստանում, նկարահանվում գովազդային հոլովակներում, նոր հավաքածուներ ներկայացնում և վատ չի վաստակում:
Մինչդեռ, երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա այժմ հոգեբանական վատ վիճակում է գտնվում: Պատմում են, որ նա տառապում է չափազանց կասկածամտությամբ և նույնիսկ այդ կապակցությամբ խորհրդակցում է բուդա գուշակների հետ: Ռիհաննայի անհանգստության առիթը նրա ճանաչվածությունն է և դրա հետ կապված զգացմունքներն ու վախերը:
«Այժմ նա ուժասպառ է և իրեն միայնակ է զգում: Նա շատ է վախենում, որ բոլոր երկրպագուները երես կթեքեն իրենից, վախենում է կորցնել իր փառքը: Նա ոչ միայն պարբերաբար այցելում է հոգեթերապևտին, այլև վերջին ժամանակներս դիմում է գուշակների օգնությանը: Նրանց ազդեցության տակ նա սովորական բաների մեջ նշաններ և խորհրդանիշներ է տեսնում»:
Աղբյուրների կարծքիով՝ երգչուհու միակ փրկիչն այժմ մոդել Կառա Դելվինն է: Հենց նա է լսում ընկերուհուն, խորհուրդներ տալիս և օգնում հաղթահարել դժվար պահերը. «Ռիհանան գաղտնի հեռախոս ունի, որի համարը միայն Կառան և նրա մայրը գիտեն: Երբ նրանք հանդիպում են, ամբողջ գիշեր զրուցում են։ Դրանից բացի,անընդհատ զանգահարում և հաղորդագրություններ են ուղարկում միմյանց»: