168.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը, որն ԱՄՆ-ում խոշորագույններից թվից է, պլանավորում է Boeing 737 MAX օդանավը շահագործման վերադարձնել տարեվերջին, եթե կարգավորող մարմինները համապատասխան թույլտվություն տան: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի վերադարձումը շահագործման կկատարվի փուլ առ փուլ: Սկզբի համար ավիափոխադրողը պատրաստվում է օդանավան օգտագործել միայն Մայամի – Նյու Յորք չվերթում, որը կկտարվի դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 4-ն օրական մեկ անգամ: Ուղեւորները կարող են չվերթի տոմսեր ամրագրել արդեն հոկտեմբերի 24-ից: Ըստ որում նրանց վաղօրոք կտեղեկացնեն, որ թռիչքն իրականացվելու է 737 MAX-ով: Այն որոշումը, թե կերկարաձգեվեն արդյոք թռիչքները հունվարի 4-ից հետո, կընդունվի ավելի ուշ:

Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը Boeing 737 MAX օդանավը ճանաչել է բավականաչափ անվտանգ մինչեւ 2020 թվականի վերջը թռիչքների վերսկսման համար: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը շարունակում է քննել օդանավը շահագործման վերադարձնելու հարցը, որոշում կայացնելու ժամկետներն առայժմ հայտնի չեն:

2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվեց 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի զոհ դարձավ 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ օդանավերում կոծանվելուց առաջ խափանում է տեղի ունեցել մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգում (MCAS): Դրանից հետո շատ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիության պետությունները, անվտանգության նկատառումներով դադարեցրեցին այդ շարքի ինքնաթիռների շահագործումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել