Տղա-ձուկը ոտքից գլուխ պատած է թեփուկներով և երազում է սովորական երեխա դառնալ (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Հազվադեպ գենետիկ հիվանդությամբ տառապող երեխան չի կարողանում գիշերները քնել՝ մարմինը պատած թեփուկների պատճառով, որոնք նրան անտանելի ցավ են պատճառում:

Չինաստանի Չժեցզյան գավառի բնակիչների մեջ 8-ամյա Պան Հյանհանգը հայտնի է որպես «տղա ձուկ»: Ոտքից գլուխ երեխան պատած է թեփուկներով, որոնք միմյանցից մեծ ճեղքերով են առանձնանում:

Բանն այն է, որ երեխան տառապում է իխտիոզ գենետիկ հիվանդությամբ: Շատ հաճախ նրա մոտ քորի նոպաներ են սկսվում: Արգենտինական El Periodico թերթի տվյալներով՝ Պանի մայրն ասում է, որ իր որդին ցանկանում է առողջ լինել և այլևս երբեք չքորվել:

Դժբախտաբար, այսօր բժշկությունը չի կարող բուժում առաջարկել այդ հիվանդության համար: Բժիշկները միայն կարող են թեթևացնել իրենց հաճախորդների ցավերը: Դրան մասնավորապես կարող են օգնել սառը ջուրը և խիտ քսուքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել