ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ,
Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի)՝ ժամը 16:00-ին, Երևանում կկայանա իմ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:
Հանդիպման ընթացքում ներկայացնելու եմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։
Հանդիպումը տեղի կունենա Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:
Հ․Գ․ Խնդրում եմ հանդիպմանը գալ դիմակներով։